Ռուսաստանը հարվածներ է հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գրոհայինների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Ռուսական հարձակման արդյունքում ոչնչացվել են տասը զինյալներ, շարժական բազմակի արձակման հրթիռային համակարգ և հինգ գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանի զինված ուժերը նաև խոցել են երկու հսկիչ կետեր և ապօրինի զինված խմբավորումների երկու ստորգետնյա ապաստարաններ, ինչպես նաև զենքի հինգ պահեստ։
Իդլիբի դեէսկալացիայի գոտում կան արմատական կազմավորումներ, որոնք անօդաչու թռչող սարքերի և փոփոխված բազմակի հրթիռային համակարգերի օգնությամբ մշտական հարձակումներ են իրականացնում Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքի վրա։ Վերջին 24 ժամվա ընթացքում այս գոտում ութ հարձակում է գրանցվել կառավարական դիրքերի վրա։
Կուլիտը նշել է, որ նման փորձերը ճնշելու համար ռուսական օդատիեզերական ուժերի կողմից բարձր ճշգրտությամբ հարվածներ են հասցվել զինյալների թիրախներին։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
«Իրանն իր կարմիր գծերն ունի». ԱԳ նախարար
Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին այն մասին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում չի ուզում և...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը մոտեցել է Ռուսաստանի սահմանին
Ռուսաստանյան Սու-27 կործանիչը թույլ չի տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչուին Սև ծովի վրա...
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը հետաձգվել է. հայտնի է պատճառը
Գազայի հատվածում ցամաքային գործողությունը եղանակի պատճառով հետաձգվել է մի քանի օրով: Այս մասին գրում է The New York Time...