Պուտինը՝ գործարար Ֆրիդմանի՝ Ռուսաստան վերադարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է գործարար Միխայիլ Ֆրիդմանի՝ Ռուսաստան վերադարձի մասին։ Նա ասել է, որ երկիրը լքած քաղաքացիները կարող էին խախտել բարոյական և էթիկական չափանիշները։
Պուտինի խոսքով, հայրենիք վերադարձող յուրաքանչյուրը կախված է նրանից, թե ինչպես է իրեն պահում. եթե նա խախտել է երկրում գործող օրենքները, ուրեմն պետք է պատասխան տա դրա համար։ Կարևոր չէ, թե որտեղ է նա՝ Ռուսաստանում, թե դրսում, համոզված է պետության ղեկավարը։
«Եթե ճնշող մեծամասնության, ոչ թե ինչ-որ վերնախավի, այլ քաղաքացիների ճնշող մեծամասնության գիտակցության մեջ մարդն անբարոյականություն է դրսևորել Ռուսաստանի նկատմամբ, ապա, իհարկե, դա կզգա, երբ վերադառնա այստեղ։ Էլ ինչպե՞ս»։ - հավելել է նախագահը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս գործարար Միխայիլ Ֆրիդմանը Մեծ Բրիտանիայից մեկնել է Իսրայել, ապա այցելել Մոսկվա։
Հաղորդվել է նաև, որ գործարարին դավաճանության մեղադրանք է սպառնում։ Նրան ցանկանում էին ստուգել նաև Ուկրաինայի Զինված ուժերի ֆինանսավորման համար։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի...
«Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ». Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ մեկնած ՄԱԿ-...