Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն արձանագրում է ՀՀ-ի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր․ Լավրով

Ռուսաստանն արձանագրում է, որ Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ–ի շահերն առաջ մղելու փորձեր են արվում։ Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարի խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն է…

Ռուսաստանն արձանագրում է, որ Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ–ի շահերն առաջ մղելու փորձեր են արվում։ Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարի խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

Ինչպես նշել է նախարարը, հակառուսական տրամադրությունների սրումը որոշ դեպքերում արհեստականորեն է արվում։

 

«Մենք գիտենք, թե վերջին տարիներին որքան հասարակական կազմակերպություն է ստեղծվել Հայաստանում։ Այո՛, նախկինում էլ դրանք քիչ չէին։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ Ճիշտ հակառակը՝ դրանց նպատակն է հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար և նախապատրաստվել Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերի առաջմղմանը»,- ասել է Լավրովը։

 

Նրա կարծիքով` այդ փորձերը որոշ արդյունքների հասնում են, բայց Ռուսաստանը խորապես համոզված է, որ հայ ժողովրդի մեծամասնությունը շահագրգռված է ՌԴ–ի հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ։ Լավրովը միևնույն ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, որում նա ասել էր, թե Հայաստանը ոչ մի վեկտոր չի փոխել: Մոսկվան հուսով է, որ այդ դիրքորոշումը կգերակշռի՝ չնայած Երևանին այլ ուղղությամբ տանելու փորձերին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250