Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանը՝ Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջի մասին

Դավիթ Տոնոյանը՝ Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջի մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի կարծում, թե բանակում վերջին շրջանում գրանցված ողբերգական դեպքերի ու հատկապես ինքնասպանությունների խնդրի լուծումը ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկություններն…

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի կարծում, թե բանակում վերջին շրջանում գրանցված ողբերգական դեպքերի ու հատկապես ինքնասպանությունների խնդրի լուծումը ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկություններն է։ Այդ մասին նա ասաց Հակակոռուպցիոն դատարանի մոտ 24news.am-ին։


«Ես կարծում եմ՝ պետք է ավելի զգույշ լինել և ավելի շատ աշխատել, այլ ոչ թե պաշտոնանկությունների միջով լուծումներ տալ»,- նշեց նախկին նախարարը։


Ինչ վերաբերում է բանակում տիրող իրավիճակի համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանատվությանն ու նրա հրաժարականի հարցին՝ Տոնոյանն ուղիղ պատասխան չտվեց, նշեց՝ այդպիսի որոշման համար քաղաքական անհրաժեշտություն է պետք։


«Նախարարի հրաժարականը վարչապետի ու նախարարի դաշտում են։ Եթե իրենք գտնում են, որ քաղաքական առումով դրա անհրաժեշտությունը կա, այդ որոշումը կկայացնեն։ Հանրային պահանջը կա, բայց այնպես չէ, որ պետք է համեմատական անել այլոց աշխատանքի, վիճակագրության հետ, որ եթե ուրիշներին չեն հանելու, ինչո՞ւ են այս մի նախարարից պահանջում։ Դա էդպես չի։ Իմ պաշտոնավարության ժամանակ երևի մի 3 անգամ հանրային դաշտում պաշտոնանկ եմ եղել, ցույցեր են եղել, բայց դա քաղաքական որոշման խնդիր է»,- ասաց Տոնոյանը։


Միաժամանակ, նախկին նախարարը նշեց, որ իր պաշտոնավարման օրոք բանակում գրանցվող ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ եղել են, այդ թվում՝ ռազմական ոստիկանության պետ, ոստիկանապետեր, որոնք սպասարկում էին այն զորամասերը, որոնցում գրանցվել են դեպքերը։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250