52.600 բռնի տեղահանված արդեն ստացել է 100.000-ական դրամ օգնությունը
«Բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100.000-ական դրամ վճարումներ ենք կատարում՝ առանց բացառության։ Բացառություն են կազմում միայն նրանք, ովքեր Հայաստանում չեն գտնվում». կառավարության նիստում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ 52հազար 600 մարդու քարտային հաշվին արդեն կատարվել են փոխանցումները. «Այս շաբաթվա ավարտին՝ վաղը, այս թվին կգումարվի ևս 13.500-ը»,- տեղեկացրել է նա։
Ըստ Խաչատրյանի՝ հաջորդ շաբաթվա ավարտին վճարված կլինեն տեղահանված 85-90 հազար քաղաքացու գումարները։ Փոխվարչապետի խոսքով՝ դա կախված կլինի, թե մարդիկ որքան արագ կդիմեն բանկային հաշիվ ու քարտ բացելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի դպրոցներից մեկում մերժել են արցախցի երեխային ընդունել իրենց մոտ
Ադրբեջանական վերջին վայրագությունների արդյունքում հայաթափվեց ողջ Արցախի Հանրապետությունը, մարդիկ կորցրին ամեն հնարավոր բ...
Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վեր...
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 3...
Այս պահին Եգիպտոս մեկնելը վտանգավո՞ր է. ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանում են
Վերջին օրերին զարգացող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մտահոգությունների առիթ է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանո...