Որն է Գազայում Իսրայելի ռազմական գործողության հիմնական նպատակը
Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լիոր Բեն-Դորը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողության հիմնական նպատակը Իսրայելի տարածքում ահաբեկչական հարձակումների բոլոր հնարավոր սցենարների կանխումն է։
Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Պաղեստինի հետ բանակցությունները կարող են վերսկսվել միայն գործողության նպատակներին հասնելուց հետո։
«Դրա նպատակներն են կանխել Իսրայելի տարածքում ահաբեկչական հարձակումների բոլոր հնարավոր սցենարները, վերացնել սպառնալիքները և երկար տարիներ ապահովել մեր երկրում անվտանգությունը»,- ասել է նա։
Լիոր Բեն-Դորը նաեւ ասել է, որ Իսրայելը պատրաստ է երկար պատերազմի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով։ Նրա խոսքով՝ Իսրայելը «վճռական է շարունակել պատերազմը՝ բոլոր նպատակներին հասնելու համար»։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
«Զինվորականները ձախողել են իրենց պարտականությունները». Իսրայելի ԳՇ պետ
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին ասել է, որ Գազայի հատվածին սահմանակից տարածքների վրա ՀԱՄԱՍ-...
Գազայի հիվանդանոցները դիահերձարանների վերածվելու վտանգի տակ են. ԿԽՄԿ
ԿԽՄԿ Գազայի հիվանդանոցներն առանց էլեկտրականության դիահերձարանների վերածվելու վտանգի տակ են: Այս մասին հայտնում է Կարմիր...