Գազայի հիվանդանոցները դիահերձարանների վերածվելու վտանգի տակ են. ԿԽՄԿ
ԿԽՄԿ Գազայի հիվանդանոցներն առանց էլեկտրականության դիահերձարանների վերածվելու վտանգի տակ են: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
Գազայի միակ էլեկտրակայանը չորեքշաբթի օրը սպառել է վառելիքը, իսկ պահեստային գեներատորները կարող են ժամերի ընթացքում դադարել աշխատել:
Նշենք, որ Գազայի հատվածում բժշկական կենտրոնները ծանրաբեռնված են այն բանից հետո, երբ Իսրայելը «լայնածավալ հարված» է հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին: Իսրայելը խոստացել է չվերականգնել էլեկտրաէներգիան և թույլ չտալ մարդասիրական օգնություն Գազայի հատվածում, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել շուրջ 150 պատանդներին, որոնց առևանգել էր շաբաթ օրը զինված հարձակումների ժամանակ:
«Քանի որ Գազայի հատվածը հոսանքազրկվում է, հիվանդանոցները կորցնում են էլեկտրաէներգիան՝ վտանգի տակ դնելով նորածիններին ինկուբատորներում, իսկ տարեց հիվանդներին թողնելով առանց թթվածնի: Առանց ռենտգենյան ճառագայթների` վտանգի տակ է նաև երիկամների դիալիզ ունեցող մարդկանց կյանքը», - ասել է ԿԽՄԿ-ի տարածաշրջանի տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին:
Նա հավելել է, որ հիվանդանոցները դեռ աշխատում են գեներատորներով, բայց վառելիքը կբավարարի միայն մի քանի ժամ:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1417-ի, տուժել է ավելի քան 6,200 մարդ, հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից: Իսրայելում, վերջին տվյալներով, հակամարտության հետևանքով զոհվել է 1,300 մարդ: Մոտ 3,300 մարդ տուժել է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
«Զինվորականները ձախողել են իրենց պարտականությունները». Իսրայելի ԳՇ պետ
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին ասել է, որ Գազայի հատվածին սահմանակից տարածքների վրա ՀԱՄԱՍ-...
Որն է Գազայում Իսրայելի ռազմական գործողության հիմնական նպատակը
Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լիոր Բեն-Դորը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողութ...