Սասուն Խաչատրյանի եղբայրը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի նշանակումը կարծես թե սարերի ետեւում չէ։ Հիշեցնենք՝ նրան պատրաստվում էին ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
ԱԺ-ն առաջիկայում պետք է դատավոր ընտրի, եւ առաջադրված երեք թեկնածուներից մեկը Դավիթ Խաչատուրյանն է, ով 2021-ից ԲԴԽ անդամ է եւ հավակնում էր ԲԴԽ նախագահի պաշտոնին, սակայն վերեւներից «դաբրո» չստացավ, քանի որ ԲԴԽ գործուղվեց Կարեն Անդրեասյանը։ Ըստ « Հրապարակ» օրաթերթի աղբյուրների՝ շուրջ 2 տարի Անդրեասյանի ու Խաչատուրյանի միջեւ լարված հարաբերություններ են, եւ պարբերաբար լուրեր են տարածվում, որ նա ազատման դիմում է գրելու։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր պաշտոնի համար մյուս երկու թեկնածուներն են փաստաբան Անահիտ Հակոբյանը եւ Երեւանի առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Սրանք ձեւական առաջադրումներ են՝ օրենքը պահանջում է առնվազն 3 թեկնածուի առաջադրում, մյուս երկուսին համակարգում անվանում են պրավադնիկներ։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...