Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում, ադրբեջանցիները նրանց միասին են ձերբակալել. Գ. Մանուկյան
Բաքվի կողմից գերեվարված Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը դեռևս կապ չի հաստատել ընտանիքի հետ, ընտանիքն ունի որոշակի շփումներ «Կարմիր խաչի» հետ։
Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գերեվարված Դավիթ Մանուկյանի եղբայր Գեղամ Մանուկյանը։
«Այս պահին կա այնքան տեղեկություն, որը կա բաց համացանցում։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին «Կարմիր խաչը» կայցելի նրան, որից հետո տեղեկություններ կստանանք», - ասել է նա։
Մանուկյանը դժվարացել է նաև նշել, թե արդյո՞ք իր եղբայրը կար Ադրբեջանի կողմից շրջանառվող «ցուցակներում», որտեղ գրված էին պոտենցիալ գերեվարման ենթակա արցախցի առաջնորդների անունները։
Նա նաև չի հերքել այն տեղեկությունները, որ Դավիթ Մանուկյանին, նրա տիկնոջն ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին են ձերբակալել, հետո կնոջը թույլ տվել վերադառնալ Երևան։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...