«ՌԴ սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի մնալ-չմնալու հարց չենք քննարկում»․ վարչապետ
Եթե ռուս խաղաղապահները հեռանան, ապա Հայաստանի համար սկզբունքային նշանակություն չունի՝ նրանք կմեկնեն Հայաստանով, թե Ադրբեջանով, Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ տարածքում նրանց մնալու իրավական ոչ մի հիմք և հիմնավորում չկա և չի կարող լինել»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով ՌԴ սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի Հայաստանում մնալու հարցին, վարչապետը նշել է, որ նրանց մնալու հիմքերը շատ պարզ են, դրանք շարունակում են գոյություն ունենալ, և ՀՀ-ն և ՌԴ-ն նման հարց չեն բարձրացնում։ «Ոչ բոլոր խնդիրներն են միմյանց հետ փոխկապակցված»,- նշել է Փաշինյանը։
Նա նաև խոսել է Բրյուսելում նախատեսված առաջիկա հանդիպման մասին։
«Գրանադայում՝ ԵՄ հարթակում, արձանագրվեցին սկզբունքները։ Բրյուսելյան հանդիպումը պետք է տեղի ունենա այդ սկզբունքների շրջանակում։ Երբ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեղարկել»,- ասել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...