Նիկոլ Փաշինյանը սկսել է նախարարներին փոխարինող թեկնածուներ գտնել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը սկսել է առաջիկայում պաշտոններին հրաժեշտ տվող նախարարներին փոխարինող թեկնածուներ փնտրել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Դեռ մեկ ամիս առաջ գրել էինք, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը գործադիրում մաքրումներ է սկսելու. այն նախարարները, որոնք այս ընթացքում անգործություն են ցուցաբերել, հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: «Անգործունյա» նախարարների թվում են ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ինչպես նաեւ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն այս նախարարներին փոխարինողների փնտրտուք է սկսել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն, օրինակ, Նարեկ Մկրտչյանին փոխարինող տեսնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին: Ընդգծենք, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ այս մասով, քննարկումների փուլում են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Պապոյանն ասաց, որ իրեն նման առաջարկ չի արվել. «Ինձ հետ նման բան չի քննարկվել, ինձ նման բան չի առաջարկվել, ես ինձ խորհրդարանում շատ լավ եմ զգում եւ այստեղ շատ անելիքներ ունեմ, բայց, բնականաբար, ինչպես որոշի իմ քաղաքական թիմը եւ ղեկավարը»: Մնացածների մասով դեռ հստակեցումներ չկան»։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...