Ի՞նչ եք պատրաստվում անել Արցախի գործիչների գերեվարման դեպքի առնչությամբ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին
«Հենց երեկ՝ նույն նիստի ընթացքում Վացլավ Հավելի մրցանակը շնորհեցինք թուրք քաղբանտարկյալ Օսման Քավալային՝ ընդունելով մարդու իրավունքների ոտնահարումների փաստը Թուրքիայում, և միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ի նոր փոխնախագահ ընտրեցինք Թուրքիայից՝ ըստ էության խրախուսելով վերջինիս ներկայիս քաղաքականությունը»: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում նման դիտարկում է արել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ դիմելով ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչին:
Արմեն Գևորգյանն այնուհետև Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքական և պետական ղեկավարներին ձերբակալման փաստի հետ կապված հարց է ուղղել նրան: «Անշուշտ տեղյակ եք, որ Ադրբեջանը, ի շարունակություն իր ցեղասպան քաղաքականության, վերջերս գերի է վերցրել Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական և պետական ղեկավարներին այնպես, ինչպես թուրքերն արեցին 108 տարի առաջ՝ առաջին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հաշվի առնելով Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթար իրավիճակը, ի՞նչ եք պատրաստվում անել, թե՞ ապագայում նոր մրցանակներ ենք շնորհելու»,-հարցադրում է արել Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...