«102-րդ ռազմաբազան պահպանում է ՀՀ սահմանների կայունությունն ու անվտանգությունը»․ ՌԴ դեսպան
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետի հետ հանդիպումից հետո «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրները չափազանց կարևոր են Մոսկվայի համար։ Դիվանագետը մարզպետ Ղուկասյանից տեղեկացել է խնդիրների մասին և տեղեկությունը կփոխանցի Ռուսաստանին․
«Ռուսաստանը կշարունակի աշխատել տարածաշրջանային հակամարտության լուծման ուղղությամբ. առանց դրա դժվար կլինի խաղաղություն հաստատել։
102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահները ծանր իրավիճակում պահպանում են Հայաստանի սահմանների կայունությունն ու անվտանգությունը, հատկապես՝ հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին լուրերը։
Տարածաշրջանը և ամբողջ աշխարհը այժմ ապրում են բուռն և դժվար ժամանակներ։ Պետք է ամեն ինչ անել երկրների միջև հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար»,- նշել է դեսպանը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...