Նեթանյահուն խոստացել է «փոխել Մերձավոր Արևելքը»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարն այնքան վճռական կլինի, որ կփոխի Մերձավոր Արևելքը, երկուշաբթի գրել է The Times of Israel-ը։
«Մենք ամեն ինչ կանենք ձեզ օգնելու համար: Ես խնդրում եմ ձեզ ուժեղ լինել, քանի որ մենք պատրաստվում ենք փոխել Մերձավոր Արևելքը»,- Իսրայելի հարավի քաղաքական գործիչներին ասել է Նեթանյահուն :
Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատվության կենթարկվի այն բանի համար, թե ինչի միջով են ստիպված եղել անցնել իր հարձակումների տակ հայտնված Իսրայելի քաղաքացիները։ Ըստ Իսրայելի վարչապետի՝ ճակատամարտը նոր է սկսվել:
Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից հրթիռային հարվածներ են հասցվել Իսրայելի հարավային և կենտրոնական շրջաններին։ Տասնյակ պաղեստինցի զինյալներ Գազայից մտել են Իսրայելի տարածք։ Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում։
Հարյուրավոր մարդիկ զոհվել են, հազարավոր մարդիկ վիրավորվել են երկու կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...