Երբ կանցկացվի Ուկրաինայի հարցով հանդիպումը Թուրքիայում. հնարավոր է՝ ՌԴ–ն հրավեր չստանա
Կողմերը դիվանագիտական ուղիներով համաձայնեցնում են Թուրքիայում Ուկրաինայի հարցով հանդիպման ժամկետը, Անկարայում РИА Новости–ին հայտնել է աղբյուրը։ Ըստ ռուսական պետական գործակալության՝ նախնական տվյալներով հանդիպումը կկայանա հոկտեմբերի վերջին տասնօրյակում։ Ենթադրվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հրավեր չի ստանա։
«Դեռ հստակ ժամկետ չկա, համակարգումը շարունակվում է։ Ըստ երևույթին, սա կլինի հոկտեմբերի վերջին տասնօրյակը»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թուրքիան նախաձեռնել է հանդիպում հոկտեմբերին։ Նշվում է, որ մասնակիցները կքննարկեն «Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու ուղիները»։ Ակնկալվում է, որ հանդիպումը կանցկացվի նույն ձևաչափով, ինչ Կոպենհագենում և Ջիդդայում տեղի ունեցած միջոցառումը, որտեղ առանց Ռուսաստանի շատ երկրների ներկայացուցիչներ քննարկեցին Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձեւը»։ ՌԴ ԱԳՆ-ն Ջիդդայում կայացած հանդիպումն անվանել է «հակառուսական կոալիցիա ստեղծելու փորձ»:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...