ԵՄ-ն դադարեցրել է Պաղեստինին տրվող օգնությունը Իսրայելում պատերազմի պատճառով
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելիջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է, որ Եվրամիությունը վերանայում է Պաղեստինին տրամադրվող օգնության պորտֆելը, որը կազմում է 691 միլիոն եվրո։ Նրա խոսքով՝ 2023 թվականի բյուջեի բոլոր առաջարկները հետաձգվել են, և բոլոր վճարումները կասեցվել են: Եվրամիությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ճանաչում է որպես ահաբեկչական խմբավորում։
«Իսրայելի և նրա ժողովրդի դեմ ահաբեկչության և դաժանության մասշտաբները շրջադարձային են: Մենք չենք կարող սովորականի պես շարունակել գործել»,- գրել է նա սոցցանցում։
Այսօր ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին Պաղեստինին օգնություն տրամադրելու դադարեցման մասին՝ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների պատճառով։ Մինչ այս երկրների միջև եղել է համաձայնագիր, ըստ որի՝ 2023 և 2024 թվականներին Գերմանիան պետք է 125 միլիոն եվրոյի ընդհանուր չափով օգնություն տրամադրեր։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում։ Իսրայելում զոհվել է ավելի քան 800 մարդ, եւս 2,5 հազարը վիրավորվել է։ Գազայի հատվածում զոհվել է 576 մարդ, վիրավորվել՝ 2,9 հազար բնակիչ։ Իսրայելին աջակցել են Եվրամիության երկրները, ԱՄՆ-ն, իսկ Իրանը և Լիբանանը աջակցել են պաղեստինցի գրոհայինների գործողություններին։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...