Արցախում տեղի ունեցածի սցենարը գրվել է Ռուսաստանում՝ Էրդողանի ու Պուտինի հանդիպման ժամանակ․ Փայլան
Արցախում տեղի ունեցածի սցենարը գրվել է Ռուսաստանում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ։
Այս մասին այսօր Հանրայինի եթերում ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Պուտինը չեն ցանկանում, որ Հարավային Կովկասում ժողովրդավարական պետություն գոյություն ունենա, քանի որ այն կարող է օրինակ լինել այլ պետությունների համար, ինչը վտանգավոր է ռուսական վարչակազմի համար։
Ինչպես ընդգծել է Փայլանը, այս սցենարի վերջնական նպատակը ժողովրդավարական Հայաստանի ոչնչացումն է, և այն միութենական պետության կազմում ներառելը որպես երկրորդ Բելառուս, ուստի եթե ամբողջ աշխարհի հայերը որպես մեկ ժողովուրդ հասկանում են դա, ապա պետք է համախմբվեն Հայաստանը փրկելու գաղափարի շուրջ։
«Հիմա խնդիրը Փաշինյանը չէ, հիմա խնդիրը Հայաստանն է, ուստի պիտի միանանք և այս վտանգը միասնաբար կանխենք», - նշեց Գարո Փայլանը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...