Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Համաձայն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի հայտարարության՝ նախնական դատալսումները հետաձգվել են՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստը վատ է գնահատում, քանի որ եղել են միջնորդություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Նման դեպքերում դատավորները սկսում են աղավաղել օրենքները, ասել, որ սևը սպիտակ է։ Մեղադրյալը ներկա չէր, ես հատուկ բան չասացի, իրենք նիստը մեկնարկեցին։ Սա ոչ իրավազոր նիստ էր, դատավորին դրա համար պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկեն, բայց հասկանում ենք, որ նման բան չի լինի։ Մենք սա չենք համարում դատարան, սա ամբիոն է մեզ համար հասարակության հետ երկխոսելու։ Պարոն Դոլմազյանն էլ որևէ շանս չունի ինքնուրույն ազատելուԱրմենին»,– նշել է Աթանեսյանը։
Նրա խոսքով` դատական նիստի ընթացքում դատավորը նաև օրենք է հնչեցրել, որը գոյություն չունի, ու ասել է, որ դրանով մեղադրանք կառաջադրի, բայց հետո նոր օրենքով կդատի։
Նշենք, որ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...