Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:
«Մենք ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Մենք միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»,- նշվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում:
Այսօր՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան, ՀԱՄԱՍ-ը սկսել է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդվել է, որ արձակվել է 5000 հրթիռ: ՀԱՄԱՍ-ի զինյալները մտել են Իսրայելի բնակեցված տարածքներ, որտեղ պատանդներ են վերցրել։ Խումբն իր նպատակն է անվանում պաղեստինյան պետության ստեղծումը։ ՀԱՄԱՍ-ի գործողություններին աջակցել է Իրանը։
Ի պատասխան հարձակման՝ Իսրայելը պաղեստինյան Գազայի հատվածում սկսեց հակաահաբեկչական «Երկաթե սրեր» գործողությունը։ Երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տեղի ունեցողը պատերազմ է անվանել և խոստացել, որ Իսրայելը կհաղթի դրանում։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն աջակցություն են հայտնել Իսրայելին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում երկար ու հզոր գործողության անհրաժեշտության մասին։
Իսրայելի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 100 իսրայելցի է զոհվել երկրում, 900-ը՝ վիրավորվել։ Գազայի հատվածում 198 մարդ է զոհվել, 1610-ը՝ վիրավորվել, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...