Պաղեստինցի զինյալները ներթափանցել են Իսրայելի 14 բնակավայր․ ԶԼՄ

Պաղեստինյան զինյալ խմբավորումները ներթափանցել են Իսրայելի 14 բնակավայր։ Այս տվյալները հաղորդում է Kan պետական ​​ռադիոկայանը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրը։

 

Ըստ աղբյուրի՝ տասնյակ պաղեստինցի զինյալներ ներթափանցել են Իսրայելի տարածք, մի քանի վայրերում մարտեր են տեղի ունեցել իսրայելցի զինվորականների հետ։

 

Times of Israel-ն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի զինվորականների և պաղեստինցի գրոհայինների միջև բախումներ են եղել Գազայի հատվածի մերձակայքում գտնվող առնվազն յոթ քաղաքներում, այդ թվում՝ Սդերոտ քաղաքում: Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես չի մեկնաբանել այս հաղորդագրությունները։

 

Նշենք նաև, որ ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական գործողությունների պատճառով Իսրայելում տուժածների թիվը հասել է 779-ի, Գազայի հատվածում տուժել է մոտ 1500 մարդ, հայտնում են լրատվամիջոցները։

 

Հավելենք՝ տարածվում է նաև լուսանկար կից գրառումներով, որՊաղեստինը 35-40 կիլոմետր խորացել է Իսրայելի տարածքում:

 

Քաղաքականություն

Պատահարներ