ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել․ «Ժողովուրդ» օրաթերթ
Հայ ժողովուրդն այս օրերին թերևս պատմության ամենածանր և ամենաամոթալի էջերից մեկն է ապրում: Հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը, ամբողջությամբ հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ «գլխատված»:
Բազմաթիվ ծանր հանցագործությունների հեղինակ, մարդասիրական բոլոր նորմերը ոտնահարած ագրեսոր Ադրբեջանը առևանգել և շինծու մեղադրանքներով ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանին, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և Արցախի նախկին երեք նախագահներին:
Երեկ էլ Ադրբեջանն իր ներքին լսարանի քիմքը շոյելու, իսկ հայ հասարակության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար տարածել էր նախագահներին բերման ենթարկելու կադրերը: Հայ ժողովուրդն այս օրերին թերեւս պատմության ամենածանր եւ ամենաամոթալի էջերից մեկն է ապրում: Հայկական երկրորդ պետությունը՝
Արցախը, ամբողջությամբ հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ «գլխատված»:
Բազմաթիվ ծանր հանցագործությունների հեղինակ, մարդասիրական բոլոր նորմերը ոտնահարած ագրեսոր Ադրբեջանը առեւանգել եւ շինծու մեղադրանքներով ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանին, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լեւոն Մնացականյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ Արցախի նախկին երեք նախագահներին:
Երեկ էլ Ադրբեջանն իր ներքին լսարանի քիմքը շոյելու, իսկ հայ հասարակության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար տարածել էր նախագահներին բերման ենթարկելու կադրերը: Այս մասի գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս տեսանյութերը, արձանագրեց, որ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ակնոցի ապակին կոտրված է, իսկ մի տեսանյութում արդեն Հարությունյանի ակնոցը չկար: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ նրա նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել:
Օրաթերթը դիմել է ՄԻՊ աշխատակազմ՝ պարզելու՝ արդյոք արձանագրել են բռնության այս ակնհայտ փաստը, և ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ: ՄԻՊ աշխատակազմից, հղում կատարելով սեպտեմբերի 29-ին տարածած իրենց հաղորդագրությանը՝ Ռուբեն Վարդանյանի գերեվարման վերաբերյալ, ասացին, որ գերեվարված պաշտոնյաների ու մյուս քաղաքացիների խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են:
Թե կոնկրետ ինչ և երբ են արել, օմբուդսմենի գրասենյակից չասացին: Թերևս առարկայական ոչինչ էլ չի անում ՔՊ-ի պաշտպան դատախազ օմբուդսմենը:
[76c02c01ad56600e243d117cd7af5dd0.png]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկլավների թեմային չանդրադառնալը անխուսափելի է․ 29800 քմ կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը
Անկլավների թեմային չանդրադառնալը անխուսափելի է մի պարզ պպատճառով, քանի որ 29800 քմ կմի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ ՀՀ ոչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ լիբանանահայերի բողոքի ակցիայի ժամանակ
Բախում, ծեծկռտուք, արցունքաբեր գազ՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ լիբանանահայերի բողոքի ակցիայի ժամանակ «Արցախում ցեղասպանութ...
«Մնում է մեկ տարբերակ․ մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների»․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, իրենց կուսակցության...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...