«Որքան ամուր է արձանագրվում ՀՀ տարածքային ամբողջականությունը, այնքան շառաչյուն է պետականաքանդների ոռնոցը». Կոնջորյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Գրանադայում այսօր ստորագրվել է քառակողմ հայտարարություն, որով ևս մեկ անգամ ճանաչվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29 հազար 800 քառակուսի կմ: Սա կարևոր արձանագրում է, որը ևս մեկ անգամ հաստատվում է` ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի բարձրագույն մակարդակով ստորագրությամբ:
Այժմ, Հայաստանում գործակալական ցանցի ծայրագավառական ոհմակը հերթական ոռնոցն է կապել` բայղուշության նոպաներով: Ամեն բան հստակ է` որքան ամուր են արձանագրվում ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այնքան շառաչյուն է հնչում պետականաքանդ ստորաքարշների ոռնոցը:
Հայաստանի Հանրապետությունը լինելու է անկախ և ինքնիշխան: Իսկ դուք մնալու եք պատմության մայթեզրին կանգնած` ձեր ստորաքարշ գոյությամբ հանդերձ: Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»։
Նմանատիպ հոդվածներ
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին «Արմե...
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...