Ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ում և ինչ քայլերի հետևանքով Արցախն ընկավ․ «Հրապարակ» օրաթերթ
Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Շահրամանյանը երեկոյան ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են Արցախի կառավարության և օրենսդիր մարմնի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Խորհրդակցության օրակարգում ԱՀ նախագահի կողմից մի քանի կարևոր թեմաներ են արծարծվել։ Սամվել Շահրամանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են ԱՀ կառավարության և, առհասարակ, քաղաքական վերնախավի առաջ։ Դրանք առաջին հերթին Բաքվում գտնվող հայ գերիների, այդ թվում՝ ԱՀ բարձրաստիճան ղեկավարության վերադարձի ուղղությամբ իրականացվելիք քայլերն են։ Հանձնարարել է ցանկացած հարթակ, միջոց օգտագործել՝ ի նպաստ այդ գործին:
Երկրորդն Արցախից Հայաստան բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին լուծում տալու և նրանց աշխատանքով ապահովելու հարցերն են։ Լրատվականին հայտնել են, որ ԱՀ նախագահը նաև քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, թե ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ում և ինչ քայլերի հետեւանքով Արցախն ընկավ: Եվ ներկաներին հորդորել է՝ ոչնչով չխոչընդոտել արցախցիների պայքարի իրավունքն իրացնելուն, հակառակը` այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։
Նմանատիպ հոդվածներ
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին «Արմե...
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...