Կրեմլում տեղյակ չեն՝ Փաշինյանը կմեկնի՞ Բիշքեկ, թե ոչ
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ТАСС-ը․
«Ես չգիտեմ՝ Փաշինյանը կգա՞, թե ոչ, սակայն տեղեկություններ կան, որ նա կմասնակցի տեսակոնֆերանսի տարբերակով», - ասել է Ուշակովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ ղեկավարը նախատեսում է հոկտեմբերին այցելել Ղրղզստան և այնտեղ հանդիպել, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ ճամփորդության ժամկետները որոշված են, սակայն դրանք դեռ վաղ է հայտարարել։ Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը հայտնել է, որ ԱՊՀ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Ղրղզական կողմը նաև ակնկալում է, որ Պուտինի պետական այցը Ղրղզստան կկայանա հոկտեմբերի 12-ին։
Նմանատիպ հոդվածներ
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին «Արմե...
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...