Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել
Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Նախիջևան մուտքի և ելքի հնարավորությունները բարելավելու մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահիմ Մուստաֆաևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրա, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում «ստեղծվում է նոր տրանսպորտային ենթակառուցվածք, ավտոմայրուղի է կառուցվում Հորադիզից Աղբանդ, վերականգնվում է երկաթուղային ենթակառուցվածքը»։ «Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում Նախիջևան մուտքի և ելքի հնարավորությունների բարելավման և բեռնափոխադրումների հեշտացման ուղղությամբ։ Այս հարցերը լուծելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասել է նա։
Մուստաֆաևն ասել է, որ Նախիջևանի հետ կապը Իրանի տարածքով կիրականացվի նաև կամուրջներով, «որոնք կկառուցվեն Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղի մոտ և Նախիջևանի տարածքում»։ Նա հավելել է, որ ձեռք է բերվել փոխադարձ պայմանավորվածություն, կամուրջի նախագիծ է պատրաստվել։
Նա հայտնել է, որ, բացի ավտոմայրուղուց, տարածքում նախատեսվում է կառուցել երկաթուղային կամուրջ։ Ամբողջական ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին «Արմե...
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...