Ինչո՞ւ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չի նշանակվում․ «Հրապարակ»
«Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 5-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից և Նիդերլանդների Թագավորությունում նշանակվեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նրա նստավայրը Հաագայում է։ Այդ շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից դուրս գալու իր ցանկության մասին, և արդեն 1 ամիս է, ինչ Հայաստանը ներկայացուցիչ չի նշանակում ՀԱՊԿ-ում, ինչը խորացնում է այդ կասկածները։
ԱԳՆ-ից լրատվականի հարցին ի պատասխան՝ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ նշանակվե՞լ է, թե՞ ոչ, պատասխանել են․ «Այս պահի դրությամբ՝ ոչ, երբ նշանակումը լինի, այդ մասին կտեղեկացնենք»։
Թեկնածուի ընտրությանհարցին ի պատասխան էլ նշվել է, որ այս ընթացքում դեսպանների փոփոխություն էլի է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ում ներկայացուցիչը հետ է կանչվել, ինչպես մի քանի այլ տեղերից էլ, իսկ նոր նշանակման մասին կտեղեկացնեն, երբ լինի:
Նմանատիպ հոդվածներ
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին «Արմե...
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...