Շվեյցարիան մեկ ու կես մլն ֆրանկ է հատկացրել Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածներին
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել մարդասիրական կազմակերպություններին, որոնք օգնություն են տրամադրում Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածներին և հենց Ղարաբաղում բնակվողներին։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան և բախվել մարդասիրական ծանր իրավիճակի։ Հայաստանի իշխանություններն աշխատում են այս մարդկանց հնարավոր լավագույն պայմաններում տեղավորելու ուղղությամբ, հատկապես մոտալուտ ձմեռը հաշվի առնելով։
Հաշվի առնելով այս արտակարգ իրավիճակը՝ որոշվել է հատկացնել գրեթե 1,5 միլիոն ֆրանկ՝ տեղում մարդասիրական ջանքերին աջակցելու համար, որից 500,000 շվեյցարական ֆրանկը կհատկացվի ԿԽՄԿ-ին: Մնացածը կբաժանվի ՄԱԿ-ի առանցքային դերակատարների միջև առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Այս լրացուցիչ ֆինանսավորումը գալիս է ի հավելումն 1 միլիոն շվեյցարական ֆրանկի, որն արդեն տրամադրվել է ԿԽՄԿ-ին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից՝ 2023 թվականին տարածաշրջանում նրա գործունեության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մե...