Ինչո՞ւ է ԱՀԾ պետ նշանակվել Քրիստինե Գրիգորյանը. վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է
Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի առջև դրված է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքող հետախուզական ծառայություն ստեղծելու խնդիր, հանրային կառավարման ոլորտում Քրիստինե Գրիգորյանի ունեցած փորձառությունը բավարար է նշված խնդիրները լուծելու համար։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ԱՀԾ ղեկավար է նշանակել Քրիստինե Գրիգորյանը, ով չունի ոլորտի որևէ փորձառություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։
Անդրադառնալով ԱՀԾ գործառույթներին` Նազելի Բաղդասարյանը նշել է, որ ծառայության հիմնական խնդիրը պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների և հնարավորությունների կանխատեսումն է և քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին հետախուզական տեղեկությունների տրամադրումը։
«Ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է և կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին: ԱՀԾ-ն նաև սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հետախուզական գործառույթ ունեցող մյուս մարմինների ու դերակատարների հետ, Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման համար։ Այս նպատակով ԱՀԾ-ն նաև միջազգային գործընկերների հետ համագործակցություն կհաստատի»,– ասել է նա:
Նազելի Բաղդասարյանը վստահեցրել է, որ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային և ոչ էլ հարավային որևէ ծառայության մոդել Հայաստանի ԱՀԾ–ն ստեղծելու համար չի ընտրվել։
«Մեր քննարկումներում ուղղորդվել ենք բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերներն ու արտաքին հետախուզության կարիքներն ու առաջնահերթությունները գնահատելու և ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ժամանակակից արտաքին հետախուզության ծառայություն ձևավորելու սկզբունքներով»,– ասել է նա։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ծառայության մասին օրենքն ընդունվել և ուժի մեջ է մտել դեռևս 2022 թվականի դեկտեմբերին, իսկ նախորդ ինն ամիսների ընթացքում Կառավարությունը հետևողականորեն նախապատրաստվել է ծառայության հիմնադրման գործնական մեկնարկը տալուն։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե որ դեպքում կստորագրվի խաղաղության պայմանագիր
«Եթե Ադրբեջանը հրապարակային իր նվիրվածությունը վերհաստատի այս սկզբունքներին, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղ...