Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե որ դեպքում կստորագրվի խաղաղության պայմանագիր
«Եթե Ադրբեջանը հրապարակային իր նվիրվածությունը վերհաստատի այս սկզբունքներին, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը կարճ ժամանակի հարց է»․ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ սկզբունքներում ոչ մի նոր բան չկա։ Առաջին սկզբունքն, ըստ նրա, այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29․800 կմ² է, Ադրբեջանինը՝ 86.600 կմ²:
Վարչապետի խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա սահմանների դելիմիտացիայի և, հետագայում, նաև դեմարկացիայի քաղաքական հիմք: Սահմանազատումից առաջ, ըստ նրա, կարևոր է նաև համաձայնություն ձեռք բերել, թե որ քարտեզների հիման վրա է արվելու սահմանագծումն ու սահմանազատումը. «Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա 1975թ. քարտեզների վրա, բայց այնպես չէ, որ մեր դիրքորոշումը շատ կարծր է, որովհետև 1975թ հետո էլ են եղել քարտեզներ, որոնք, մեծ հաշվով, նույնի վերարտադրությունն են։ Երրորդ, կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- ասել է նա
Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, ասելով, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությունը. «Դա կասկածներ է առաջ բերում, որ խաղաղություն ասելով՝ նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»։
Փաշինյանին պարզ չէ՝ ինչն է խանգարում Ադրբեջանին՝ երեք սկզբունքների հիման վրա իր հետ երես առ երես զրուցելուն։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրականացմա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...