ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». ի՞նչ է սպասվում ռուսաստանաբնակ հայերին․ «Հրապարակ»
«Ինչպեսև սպասվում էր, Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները», իսկ երեկ, կարելի է ասել, հերթական հուժկու քայլն արվեց՝ վավերացվեց Հռոմի ստատուտը, որի վավերացման նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ դա դիտարկելու են որպես իրենց նկատմամբ ծայրահեղ թշնամական քայլ: Ռուսաստանի մեր հայրենակիցներից մեկը երեկ պատմել է, որ ՌԴ-ում ապրող հայերը, որոնք զբաղվում են բիզնեսով, խիստ անհանգստացած են այս զարգացումներից: Ստատուտի վավերացման օրն արդեն հարկայինը ռեյդեր է սկսել հայերին պատկանող որոշ կազմակերպություններում:
«Հրապարակ» թերթը գրում է, որ սննդի մեծ ցանցերից մեկն է կապվել հայաստանյան մատակարարի հետ և ասել, որ առաջիկայում ապրանք չի ընդունելու` չբերեն: Լարսում կոնյակով բեռնված ֆուրերին ասվել է, որ կոնյակի էքսպերտիզան կտևի 1-3 ամիս: Բայց ամենից մեծ անհանգստությունը վերաբերում է ռուսաստանաբնակ հայերին, որոնք մեկ միլիոնից ավելի են կազմում:
Այս պահի դրությամբ, ըստ ՌԴ աղբյուրների, Ռուսաստանում առնվազն 30 հազար հայ կա, որոնք ոչ մի կարգավիճակ չունեն` հաշվառված չեն, ապրելու և աշխատելու իրավունք չունեն, բայց ՌԴ իշխանությունների լուռ համաձայնությամբ թույլատրված էր, որ նրանք ապրեն և աշխատեն Ռուսաստանում, և առաջին վտարվողները լինելու են նրանք: Ընդ որում, դեպորտներն ուղեկցվելու են բերման ենթարկելով, մեկուսարաններում պահելով և առանց հետ վերադառնալու իրավունքի վտարմամբ:
Ապա կսկսեն տարբեր հիմնարկներից ազատել հայազգի աշխատակիցներին, նույնիսկ՝ եթե նրանք ՌԴ քաղաքացիներ լինեն: Եվ կարող է այնպես ստացվել, որ Արցախից Հայաստան ժամանած 100 հազար հայ փախստականներին ավելանան ևս մի քանի հարյուր հազար ռուսաստանաբնակ հայեր»:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մե...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...