Եթե սահմանափակումները չեղարկվեն, Իրանը կհետևի միջուկային ծրագրի պայմաններին․ հայտարարություն
Թեհրանը պարտավորվում է հետևել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմաններին, եթե Արևմուտքի պատժամիջոցները չեղարկվեն: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։
«Իրանը չի իրականացնում որևէ գործունեություն, որը հայտնի չէ ՄԱԳԱՏԷ-ին։ Բացի այդ, մենք առաջնորդվում ենք պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցների մասին օրենքով, ուստի Իրանը շարունակելու է կատարել ԳՀՀԾ-ի բոլոր դրույթները, եթե սահմանափակումները չեղարկվեն»,- Էսլամիի խոսքն է մեջբերում ԻՐՆԱ լրատվական գործակալությունը։
«Մենք աշխատում ենք ՄԱԳԱՏԷ-ի կանոններով, որը վերահսկում է մեր ամբողջ գործունեությունը»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին  ...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...