Գերի Փիթերսն անվտանգության ոլորտում ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին արգելող օրինագիծ է ներկայացրել Սենատ

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը օրինագիծ է ներկայացրել, որն արգելում է ԱՄՆ-ին անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել, որ այն հարձակողական գործողություններ չի ձեռնարկի հայերի դեմ։

 

Փիթերսը օրինագիծը ներկայացրել է ի պատասխան Արցախում էթնիկ հայերի վրա Բաքվի շարունակվող հարձակումների:

 

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ սենատորը Հայաստանում էր, նա այցելեց հայ-ադրբեջանական սահման, եղավ Լաչինի միջանցքում։

 

«Ադրբեջանի կառավարությունը հասկացրել է, որ կարող է և կօգտագործի իր ռազմական ռեսուրսները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ բռնի հարձակումներ իրականացնելու համար: Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին։

 

Մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը՝ արգելափակելու ամերիկյան լրացուցիչ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»,- ասել է սենատորը։

 

Փիթերսը նաև միացել է օրենսդիրների խմբին, որ կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարությանը և ԱՄՆ Պետդեպարտամենտին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Արցախի դեմ ռազմական հարձակումների և դաժան շրջափակման հետ

Քաղաքականություն