Լևոն Մնացականյանը կալանավորվել է․ նրան տեղափոխել են Ադրբեջանի ՊԱԾ-ի մեկուսարան
Արցախ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին Բաքվում մեղադրանք են ներկայացրել, դատարանը նրան կալանավորել է։ Դատարանի որոշումից հետո նրան տեղափոխել են Պետական անվտանգության ծառայության մեկուսարան։
Ըստ հակառակորդ երկրի դատախազության՝ դեռևս 2006 թվականից Լևոն Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի ազգային Կենտրոնական բյուրոյի միջոցով միջազգային հետախուզում էր հայտարարված։
Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2002 թվականին իբր «խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Մարուքյանը ներկայացրել է, թե Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջան...
Ադրբեջանը Դավիթ Բաբայանի դեմ մեղադրանքներ Է առաջադրել ավելի քան 20 հոդվածներով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ...
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Բաքուն ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ...