Հայաստանը դիմել է ԵՄ-ին Արցախից փախստականներին օգնելու համար. Իտալիայի կառավարություն
Հայաստանը դիմել է Եվրամիությանն օգնության համար, որպեսզի կարողանա աջակցել արցախցի փախստականներին, շաբաթ օրը տեղեկացրել է Իտալիայի վարչապետի գրասենյակը, հայտնել է Reuters-ը։
Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ պահանջելով հիմնականում առաջին անհրաժեշտության և սանիտարահիգիենիկ պարագաներ, նշվել է Իտալիայի վարչապետի գրասենյակի հայտարարությունում։
Հաղորդագրությունում նաեւ նշվել է, որ Հռոմը «աշխատում է տարածաշրջանում կայունությանն օժանդակելու ուղղությամբ»։
Հավելենք, որ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Ներկայում արցախահայերը զանգվածաբար հեռանում են սեպտեմբերի 19-ի եւ 20-ի Ադրբեջանի ռազմական գործողություններից եւ մի քանի ամիս շարունակված Լաչինի միջանցքի շրջափակումից հետո։ Մարդիկ հեռանում են իրենց տներից եւ ապաստան գտնում Հայաստանում։ Այս մասին նշվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի ծառայության հայտարարությունում։
«Անհրաժեշտ է շտապ մշտական անխոչընդոտ հումանիտար աջակցություն ապահովել նրանց, ովքեր դեռ կարիք ունեն Արցախում, ինչպես նաեւ նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը օժանդակում է վիրավորների եւ պացիենտների շտապ տարհանմանը, ինչպես նաեւ տեղերում արտակարգ օգնության ցուցաբերմանը։
Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 մլն եվրոյի չափով լրացուցիչ հումանիտար օգնության փաթեթի տրամադրման մասին՝ օգնություն ցուցաբերելու համար այն մարդկանց, որոնք Արցախից տեղահանվել եւ հեռացել են Հայաստան, եւ նրանց, ովքեր խոցելի են Արցախի ներսում։ ԵՄ-ն եւ անդամ պետությունները պատրաստ են լրացուցիչ հումանիտար օգնություն ցուցաբերել։
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման համար, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը՝ առանց վախեցնելու եւ խտրականության, ինչպես նաեւ տեղահանված անձանց վերադարձի իրավունքը։ Կարեւոր է, որպեսզի ՄԱԿ առաքելությունը կարողանա տարածք մտնելու իրավունք ունենալ առաջիկա օրերի ընթացքում։
Եվրամիությունը ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտարարած՝ Հայաստանի բնակիչների գրանցման գործընթացը հատուկ պորտալի միջոցով։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետեւել տեղերում իրադարձությունների զարգացմանը»,- նշվել է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Մարուքյանը ներկայացրել է, թե Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջան...
Ադրբեջանը Դավիթ Բաբայանի դեմ մեղադրանքներ Է առաջադրել ավելի քան 20 հոդվածներով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ...
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Բաքուն ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ...