Քաղաքականություն

«Գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել»․ Մովսես Հակոբյան

Mariam Z.
«Գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել»․ Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն 168.am-ի հետ զրույցում ասել է՝ կասկած չկա, որ հաջորդիվ իրեն է Ադրբեջանը պահանջելու։

 

«Մտահոգություններ չունեմ, բայց գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու։ Հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու»,- կարճ նշել է Մովսես Հակոբյանը։

 

Հարցին, թե 90-ականներին Ադրբեջանի զինված ուժերն Արցախում խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչական բազմաթիվ գործություններ է կատարել, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլյան, 44-օրյա պատերազմների, Ջերմուկի դեմ մարտական գործողությունների  և սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ, ինչո՞ւ հայկական կողմը ևս չի կազմել այդ ահաբեկիչների «սև ցուցակը» և այսօր ինչո՞ւ այն չի դնում սեղանին, Մովսես Հակոբյանը պատասխանել է.

 

«Ունեմ՝ 70 մլն-ի, հետո՞ ինչ, դրած է սեղանին, հետո՞։ Մի բան, որ մտածում են, պետք է կարողանան կյանքի կոչել, այսինքն՝ դա կյանքի կոչողներ ու հնարավորություններ են պետք»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250