Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն պատասխանել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջների մասին հարցին:
«Հայաստանը միայն այս տարվա ընթացքում 3-րդ անգամ է դիմում ՄԱԿ-ի դատարան: Ադրբեջանական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը, որում կարտացոլվեն Հայաստանի այս պահանջների հետևողական պատասխանները»,- ասել է Հաջիզադեն:
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից առաջադրված հերթական մեղադրանքները միանգամայն անհիմն են և անհեթեթ: Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից:
Հիշեցնենք, որ Հայաստանը Արցախի իրավիճակով պայմանավորված Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար». Ալեն Սիմոնյան
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:...
Մարուքյանը ներկայացրել է, թե Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջան...
Ադրբեջանը Դավիթ Բաբայանի դեմ մեղադրանքներ Է առաջադրել ավելի քան 20 հոդվածներով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ...
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Բաքուն ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ...