ԼՂ–ն շուրջ 3 միլիոն զինամթերք է հանձնել. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ շուրջ 3 միլիոն զինամթերք է հանձնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել է 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր ՀՕՊ միջոցներ, 48 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետներ, ավելի քան 4,8 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և զենիթահրթիռային համալիր, մոտ 3 մլն զինամթերք»,– ասված է այսօրվա տեղեկագրում։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։
ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում: