Լաս Վեգասում ոստիկանությունը ձերբակալել է Թուփակի սպանության մեջ կասկածվողին
Լաս Վեգասի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության մեջ կասկածվողին: Այս մասին գրում է Associated Press–ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Լաս Վեգասի ոստիկանները ձերբակալել են Դուեյն Քեֆ Դ Դևիսին, ով մասնակից է եղել 1996 թվականին Թուփակ Շաքուրի վրա կրակոցներին: Նա վաղուց հայտնի է քննիչներին, ինքը՝ Դևիսը, հարցազրույցներում և իր հուշերում՝ «Կոմփթոն փողոցի լեգենդը», խոստովանել է, որ եղել է Cadillac-ում, որտեղից գնդակահարվել է երաժիշտը:
Ոստիկանները հայտնել են, որ տղամարդուց առգրավել են մի քանի համակարգիչներ, բջջային հեռախոս, կոշտ սկավառակ, 40 տրամաչափի մի քանի փամփուշտներ և Թուփակի հին լուսանկարները:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստան
Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչ...
Արցախում մնացել է մի քանի տասնյակ հայ. Հունան Թադևոսյան
Արցախում մնացել է մի քանի տասնյակ հայ: Այս մասին գրել է Արցախի հանրապետության ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ...
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին. ԶԼՄ
Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին: Այդ մասին հայտնում է Կոռնիձորից աշ...
Կան տուժած ոստիկաններ. ոստիկանությունը հաստատում է
Կան վնասվածքներ ստացած ոստիկաններ: Այս մասին Auroranews.am–ին հաստատեցին ոստիկանությունից: Միևնույն ժամանակ, չնշեցին, թե...