«Կարծում եմ` այս գիշեր, վաղվա ընթացքում Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին»․ Գնել Սանոսյան
Եվս մեկ օր, ու Արցախից դեպի ՀՀ բռնի տեղահանվածների հոսքը կավարտվի։ Այս ամսին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կարծում եմ` այս գիշեր, վաղվա ընթացքում Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին։ Մեզ կմնա ՀՀ մարզերում տեղաբաշխված մարդկանց կարիքները հոգալ, թեև այդ ուղղությամբ արդեն իսկ այս պահին աշխատանքներ տարվում են»,– նշել է նախարարը։
Նրա խոսքով` այս պահին բավականին մեծ է հոսքը, սակայն կարողանում են որոշակի ժամանակի մեջ սպասարկել, և արդյունքում մարզերում հաշվառված ու տեղաբաշխված մարդկանց քանակն ավելի հստակ է դառնում։
«Գլխավոր դրական բանն այն է, որ փորձել ենք այնպես անել, որ ոչ մի քաղաքացի դրսում չմնա։ Այլ հարց է, որ որոշ հատվածներում կարող են 2–3 ժամ հերթի մեջ մնալ` մինչև կկարգավորվի իրավիճակը։ Ընդ որում, այդ դժվարության մեծ մասն էլ գալիս է ոչ այնքան մեզնից, որքան այն պատճառով, որ մեր քաղաքացիներն այնքան էլ չեն ուզում գնալ այնտեղ, որտեղ մենք ենք առաջարկում, այլ գերադասում են սպասել ու այլ տեղ գնալ»,– նշել է Սանոսյանը։
Լրատվամիջոցի հետ զրույցում նա ընդգծել է, որ մարզպետարաններին հրահանգել են առաջին անհրաժեշտության բոլոր ծախսերն արագ իրականացնել։ Նախարարը նշեց, որ թեև ՀՀ կառավարությունը միջոցներ ունի, կարող է բոլոր կարիքները հոգալ, սակայն կան բարերարներ, կազմակերպություններ, որոնք նույնպես ցանկանում են աջակցել։
Նա անդրադարձել է նաև այն հարցին, որ կան դժգոհություններ, որ բռնի տեղահանվածներին ուղղորդում են հիմնականում միայն մարզեր։ Գնել Սանոսյանն ասաց, որ Երևանի հյուրանոցներում գրեթե տեղ չկա, նույնը վերաբերում է նաև վարձով տներին, որոնք հիմնականում զբաղեցնում են վերջին ամիսներին ՌԴ–ից տեղափոխված անձինք։ Այդ պատճառով, հաշվի առնելով Երևանի ծանրաբեռնվածությունը, ՀՀ կառավարությունը որոշել է արցախցիներին տեղաբաշխել մարզերով։
Նմանատիպ հոդվածներ
Մահեր են գրանցվել Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին․ Ավանեսյան
Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մահեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ առողջապահ...
Թարմացում․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 91.448 բռնի տեղահանված, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93.00...
Արդեն 88 հազար 780 մարդ Արցախից մուտք է գործել Հայաստան
Արցախից բռնի տեղահանված 88 հազար 780 անձ ժամը 10։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետությունուն։ Տեղեկությունը ճեպա...
Թարմացում․ քանի բռնի տեղահանված կա ժամը 08:00-ի դրությամբ
Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկ...