Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը կախված է այն քայլերից, որոնք կձեռնարկի պաշտոնական Երևանը․ աղբյուր
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացման հարցում, ամբողջովին կախված է այն քայլերից, որոնք կձեռնարկի պաշտոնական Երևանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայատարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Օրերս «Hürriyet» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, Անկարան դեմ չէ առաջարկին։
«Ինչ վերաբերում է մեր (Թուրքիայի և Հայաստանի) հարաբերությունների կարգավորմանը, բուն գործընթացին, որի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ, ապա հերթական քայլերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ մենք տեսնենք Երևանի կառուցողական, անկեղծ և խաղաղասիրական մոտեցումը: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները», - ասել է աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։
«Նման մոտեցման առկայության դեպքում, կարծում եմ, մենք կտեսնենք կոնկրետ տեղաշարժեր այդ գործընթացում, ընդհուպ մինչև սահմանի հարցը», - ասել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...