Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես է գիշերն անցել Գորիսի հաշվառման կայանում

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես է գիշերն անցել Գորիսի հաշվառման կայանում
Արցախից տեղահանվածների հաշվառման կայաններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Գորիսի կայանում մարդկանց հոսքը չի նվազում նաև գիշերը: Այս մասին գրում է «Հետքը»։  Բազմաթիվ արցախցիներ գիշերը պետք է…

Արցախից տեղահանվածների հաշվառման կայաններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Գորիսի կայանում մարդկանց հոսքը չի նվազում նաև գիշերը: Այս մասին գրում է «Հետքը»։ 

 

Բազմաթիվ արցախցիներ գիշերը պետք է անցկացնեն Գորիսում, բայց քաղաքում տեղ չի մնացել: Նրանցից շատերը գիշերում են մեքենաների մեջ, կայանում (դրամատիկական թատրոնի շենքում) կամ ուղղակի դրսում, իսկ գիշերները Գորիսում արդեն ցուրտ է: Տեղահանվածների մեջ կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ, տարեցներ, հիվանդներ:

 

Լրատվամիջոցը հայտնում է, որ խնդիրը լուծելու համար  Հայկական Կարմիր խաչի ընկերությունն այսօր՝ ուշ գիշերին, պատրաստում էր վրաններ արցախցի տեղահանվածների գիշերելու հարցը լուծելու համար:

 

Լուսանկարները՝ «Հետք»-ի։ 

 

[235f9154d6dc5dd71caf3811ee63563e.jpg]

[3ed748cf6c5305b0062a358c291dacbc.jpg]

[bc032e5338290511dd2bae93cd11042f.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250