Թարմացում․ Արցախից բռնի տեղահանվել է 42 500 անձ
Ժամը 08։00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 42 500 անձ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«42 500 անձանցից 22800–ը հաշվառվել են»,– ավելացրել է նա։
Բռնի տեղահանվածները կացարաններ են ստացել ՀՀ տարբեր մարզերում։
«Սյունիքում 1465 անձ է կացարան ստացել, Վայոց Ձորում` 810, Գեղարքունիքում` 976, Տավուշում` 298, Արմավիրում` 200, Արագածոտնում` 30, Շիրակում` 203 և Կոտայքում` 20»,– թվարկել է Փաշինյանի խոսնակը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին նշեց, որ 22 800 մարդ է հաշվառվել, քանի որ մյուսներն ինքնակամ են ուղևորվել իրենց նախընտրած վայրեր։
«Մեր այն հայրենակիցները, որոնք չեն հաշվառվել և որոնց մասին մենք տեղեկություններ չունենք, շատ կարևոր է, որ դիմեն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և հաշվառվեն։ Դա մեզ հնարավորություն կտա հասկանալու և գնահատելու ամբողջական կարիքները, որպեսզի առավել օգտակար ծրագրեր իրականացնեք»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թարմացում․ քանի բռնի տեղահանված կա ժամը 08:00-ի դրությամբ
Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտից դեպի Հակարի կամուրջ ճանապարահատվածի մի մասը քանդված է
«Ժող ջան, զգույշ եղեք»։ Այս մասին իր սոցկայքում գրել է լուսանկարիչ Վահան Ազիբեկյանը և կից լուսանկարներ տարածել։ &nb...
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...