Վայքում նույնպես բացվել է տեղահանվածների հաշվառման կայան. Գնել Սանոսյան
Վայքում ևս բացվել է հաշվառման կայան՝ ԼՂ-ից տեղափոխվող մարդկանց հոսքը հաշվի առնելով, «Լուրերի» հետ զրույցում Կոռնիձորից հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ արցախցիները Հայաստան հասնելուն պես, ըստ անհրաժեշտության, ապահովվում են սննդով և վառելիքով՝ մինչև նախատեսված ժամանակավոր կացարաններ տեղափոխվելը:
«Բավական մեծ թվով դեռ գրանցման, հաշվառման, ճշտումների պրոցեսի մեջ են, վերջին ժամերին Վայքն ենք ավելացրել և մեր հաենակիցների մի մասը առաջին օգնություն ստանալուց հետո գնում են Վայք և այնտեղ են անցնում հաշվառում: Մենք նաև այսօր հրապարակել ենք և կշարունակենք հրապարակել, որ բոլոր համայնքներում առանձնցրել ենք աշխատանքային խմբեր և իրենց կոնտակները հրապարակում ենք պարբերաբար, որ եթե ամբողջական հաշվառում չեն անցել, ապա արդեն տվյալ համայնքում անցնեն ու հետագայում կարողանան պետական տարբեր աջակցություններից օգտվեն: Սա առաջին կայանն է, բայց մյուս մանրակրկիտ հաշվառումը կանենք արդեն ամեն մի համայնքում: Մենք նաև հավաքագրում ենք այն բնակարանները որոնք կարող էին վարձով տրվել, բնակարանները, որոնք ազատ են, և կարող ենք այնտեղ բնակեցնել, մարզպետարանները այս ամենին զուգընթաց համալրում են բազաները: Մեր հայրենակիցները անօթևան չեն մնա, հյուրանոց, հյուրատուն, մասնավոր տներում, պետական շենքերում կտեղավորենք ժամանակավոր, հետո արդեն երկարաժամկետ ծրագրերով կշարունակենք: Սննդի հարցը լուծված է բոլոր կայաններում, վառելիքի հարցը լուծում ենք սահմանային հատվածում, նաև Գորիսում և Տեղում ունենք բենզալցակայաններ, որտեղից վարորդները կարող են լիցքավորել»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Նուբար Աֆեյանի կոչը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավոր...
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստ...
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...