ՌԴ ՊՆ–ն՝ Արցախում ներկա իրավիճակի մասին

Ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո այսօր ԼՂ զինված կազմավորումների կողմից հանձնվել է 9 միավոր զրահատեխնիկա, 13 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 5 միավոր ՀՕՊ միջոցներ, 40 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ականանետեր, ավելի քան 4,3 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, շուրջ 667 հազար միավոր զինամթերք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն:

 

«Ռուս խաղաղապահներն ապահովել են Աղդամով Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար մարդասիրական բեռների առաքումը։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 44 տոննա պարենամթերք և դեղորայք»,– նշված է հաղորդագրության մեջ։

 

ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 522 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 293 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը:

Քաղաքականություն