Քանի տեղահանված է օգտվել պետության կողմից տրամադրված կացարաններից
ԼՂ-ից տեղահանված 42.500 անձից ընդամենը 4002-ն օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով` Կոռնիձորի կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառվում են Գորիսի կամ Վայքի հումանիտար կենտրոններում, որից հետո միայն տեղի է ունենում տեղաբաշխումը։
«Սա առաջնային օգնություն է, մեզ համար ներկա պահին գերնպատակ է ԼՂ-ի հայերին ապահովել որոշակի կացարանով, այնուհետև կտրամադրվեն բնակության այլ վայրեր»,- ասել է նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ասել է, որ կարևոր է՝ ԼՂ-ից տեղահանված ու չհաշվառված քաղաքացիները միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կապ հաստատեն ու հաշվառվեն։
Նմանատիպ հոդվածներ
Թարմացում․ քանի բռնի տեղահանված կա ժամը 08:00-ի դրությամբ
Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտից դեպի Հակարի կամուրջ ճանապարահատվածի մի մասը քանդված է
«Ժող ջան, զգույշ եղեք»։ Այս մասին իր սոցկայքում գրել է լուսանկարիչ Վահան Ազիբեկյանը և կից լուսանկարներ տարածել։ &nb...
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...