Նրանք պատրատսվում են ՀՀ-ի նոր տարածքների նվաճմանը․ թյուրքագետը՝ թուրք-ադրբեջանական գործիչների քարոզի մասին
«Թուրքիան արդեն ավելի քան 8 տարի է՝ գրավել է Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Երեք հատ Սյունիքի մարզի տարածքի չափ հող (քարտեզի վրա կանաչ գույնով)։ Բայց շարունակում է պնդել, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Նման հայտարարությունները չեն խանգարում կատարել ռազմական նվաճումներ։
Նույնն էլ անում է հիմա Ադրբեջանը։ Ասում է, որ իրենք չունեն «աչք» մեր տարածքի վրա, բայց 2020 նոյեմբերից Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից արդեն 400 կմ քառակուսի գրավել են։ Ու կշարունակեն գրավել։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը սկսել է որոշակի խաղաղասիրական ուղերձներ հղել, որը ունի մեկ նպատակ. թուլացնել ներհայաստանյան բողոքի ալիքը, որը թույլ կտա, որ իրենց հայաստանցի գործընկերը շարունակի հանձնել նոր տարածքներ ու կատարի այլ նախապայմաններ»,-գրել է նա՝ հավելելով․
«Խնդրում եմ, մի՛ տրվեք թուրք-ադրբեջանական գործիչների քարոզին։ Նայե՛ք նրանց գործերին։ Իսկ իրենք պատրատսվում են Հայաստանի նոր տարածքների նվաճմանը»։
[5c6910d5de740054ce24c69d4c6acb22.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Թարմացում․ քանի բռնի տեղահանված կա ժամը 08:00-ի դրությամբ
Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտից դեպի Հակարի կամուրջ ճանապարահատվածի մի մասը քանդված է
«Ժող ջան, զգույշ եղեք»։ Այս մասին իր սոցկայքում գրել է լուսանկարիչ Վահան Ազիբեկյանը և կից լուսանկարներ տարածել։ &nb...
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...