ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։
Նշվում է, որ նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։
«Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրերը
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,-ասված է հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել են նաև լուսանկարներ։