Սյունիքում գրեթե տեղ չկա մնալու, իսկ Երևան տանում են միայն այն մարդկանց, որոնք մնալու տեղ ունեն․ Նարեկ Մկրտչյան
ԼՂ–ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու համար Գորիս քաղաքում ամենայն հավանականությամբ կբացվեն նոր կետեր։ Եղած ռեսուրսներն արդեն չեն բավարարում բոլորին օգնություն ցույց տալու համար։ Այս մասին հայտնում է Գորիսում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։
Արդեն իսկ երկու հավելյալ վրան է տեղադրվել Գորիսում բարեգործական կազմակերպությունների կողմից, որտեղ տեղահանվածներին տրամադրում են չոր սնունդ ու ջուր, բայց դա նույնպես չի բավարարում բոլորի կարիքները հոգալու համար։
Հայկական կարմիր խաչի ընկերությունում այս պահին նոր կետերի բացման կամ կամավորականների նոր խումբ Գորիս ուղարկելու մասին խոսակցություններ չկան։
«Կետերը բացում են պետական մարմինները, մենք միայն աջակցում ենք, որ լինի իրանք կհայտնեն, մենք էլ ըստ այդմ կմիանանք»,– ասել է Հայկական կարմիր խաչ ընկերության մամուլի խոսնակ Նունե Գրիգորյանը։
Ի դեպ, այս պահին ԼՂ–ից տեղահանված մարդկանց Գորիսից ավտոբուսներով հիմնականում տեղափոխում են Գեղարքունիքի մարզ։
«Սյունիքում գրեթե տեղ չկա մնալու, մի քանի տեղ է ազատվել միայն Կապանում։ Դրանք հիմնականում հյուրանոցներում կամ հյուրատներում են։ Իսկ Երևան տանում են միայն այն մարդկանց, որոնք մնալու տեղ ունեն։ Տեղահանվածների համար հատուկ տեղեր Երևանում չեն հատկացվել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայկական կարմիր խաչ ընկերության կամավոր Նարեկ Մկրտչյանը։
Լրատվամիջոցի թղթակիցի հետ զրույցում, սակայն, ԼՂ–ից տեղահանված մարդիկ ասել են, որ չեն ուզում գնալ Գեղարքունիք, քանի որ գուցե կրկին հայտնվեն սահմանամերձ գոտում։ Ասում են` ևս մեկ գաղթի չեն դիմանա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...