Հովիվը ձերբակալվել է «Ամբերդ» ամրոցի մոտ մեկ այլ հովվի սպանության կասկածանքով. ՔԿ
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հովիվներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանել է մեկ այլ հովվի: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Չարենցավանի 57-ամյա բնակիչ:
Վերջինս, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամեր անց հայտնաբերվել, ձերբակալվել, ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 58-ամյա տղամարդու և առերևույթ հանցագործություն կատարած անձի միջև, որի ժամանակ վերջինս որսորդական հրացանով կրակել է տուժողի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, ստացվել են նմուշներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...