Ճանապարհի խցանման պատճառով ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ վերադարձել են
Լեռնային Ղարաբաղից անձնական ավտոմեքենաներով դեպի Հայաստան ճանապարհված որոշ ընտանիքներ, դեռ Ստեփանակերտից դուրս չեկած, վերադարձել են՝ ճանապարհի խցանման պատճառով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ստեփանակերտի բնակչուհի, լրագրող Գայանե Գևորգյանն՝ ընդգծելով, որ առաջ շարժվելը գրեթե անհնար է եղել:
«Չորսից-հինգ ժամում մոտ 100 մետր ենք կարողացել առաջ գնալ, նույնիսկ «Մազի կամուրջ» չենք հասել։ Կառավարությունից ասել են՝ սպասեք, և հավաստիացրել են, որ բոլորս էլ նորմալ գնալու ենք»,-մանրամասնել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Անդրադառնալով Ստեփանակերտում տիրող իրավիճակին՝ նա հայտնել է, որ քաղաքում շարունակվում են բենզինի հերթերը, աշխատող հացի փռեր կամ վաճառքի կետեր՝ նկատելի չեն, մարդիկ օգտագործում են մինչ այս տանը մնացած սննդամթերքը։
«Քիչ առաջ մի փռի կողքով էի անցնում: Նկատեցի, որ ալյուր կա թափված, ասեցին՝ ով ուզում է՝ կարող է վերցնել»,-հավելել է Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...